Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալները փետրվարի 17-ին բողոքի ակցիա են անցկացրել Hotel Bayerischher Hof հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է Մյունխենի անվտանգության համաժողովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բողոքի կազմակերպիչ Աֆղան Մուխթարլիի խոսքով՝ Մյունխենի ոստիկանությունը նրանց թույլ է տվել ակցիա անցկացնել։
Նա պատմել է, որ երբ շենքին են մոտեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա օգնական Հիքմեթ Հաջիեւը, ցուցարարները սկսել են վանկարկել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ալիեւ բռնապետ»։
«Մենք Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բուկլետներ ենք բաժանել տարածքի բնակիչներին, քաղբանտարկյալներին եւ համաժողովի մասնակիցներին»,-հավելել է ակցիայի կազմակերպիչը: