Այլ

Վրաստանում արտահանումը զգալիորեն ավելացել է

Վրաստանում արտահանումը զգալիորեն ավելացել է

Այս տարվա հունիս ամիսին Վրաստանում 20 տոկոսով ավելացել է արտահանումը՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 771 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով երկրի արտաքին առեւտրի մասին տվյալներ՝ հունվար-հունիս ամիսների համար։

Համաձայն դրանց, տարեկան կտրվածքով արտահանման աճը կազմել է 131 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակին իրականացվել է 3,9 միլիարդ դոլարի արտահանում։ Հունիսին ներկրումը կազմել է 1,6 միլիարդ դոլարի ներկրում, ինչը 7 տոկոսով ավելին է անցյալ տարվա հունիսի համեմատ։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանը կատարել է 9 միլիարդ դոլարի ներմուծում։ Դա 0,7 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում կատարված ներմուծումները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image