Իտալիայում ուժայինների կողմից իրականացված խոշոր գործողության արդյունքում ձերբակալվել է իտալական մաֆիայի 79 ներկայացուցիչ։ Գործողությունն իրականացվել է Ռեջո դի-Կալամբրիա քաղաքում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Վերջինս ասել է, որ «ինդրագենտե» անվանումը կրող վերազգային հանցավոր մաֆիային, որը ձեւավորվել է Կալաբրիայի շրջանում, լուրջ հարված է հասցվել այդ գործողությամբ։
Նշենք, որ «ինդրագենտե» հանցախումբը համարվում է աշխարհի ամենից հզոր եւ հարուստ հանցախմբերից մեկը, որն ունի միջազգային կարգավիճակ։ Մելոնին նշել է, որ մաֆիայի դեմ պայքարը եղել եւ մնալու է իր կառավարության բացարձակ առաջնահերթություններից մեկը։