Հրդեհ է բռնկվել Բանգկոկի հյուսիսում գտնվող փաբերից մեկում։ Արտակարգ պատահարի ընթացքում զոհվածների թիվը հասել է երեսունի։ Տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 76 մարդ։ Այս մասին հայտնում է Khaosod պարբերականը։ Զոհվածներից 27-ի ինքնությունը պարզված է։ Տուժածներից 25-ի մոտ ստացած վնասվածքները գնահատվում են ծանր։
Նախնական վարկածի համաձայն, հրդոհը տեղի է ունեցել հոսանքի կարճ միացման հետեւանքով։Ականատեսները հայտնում են, որ հրդեհի սկսվելուց հետո նաեւ պայթյունի ձայն է լսվել եւ շինությունը արագ լցվել է ծխով։