Այլ

Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ բովանդակող փաստաթուղթ է ընդունվել 

Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ բովանդակող փաստաթուղթ է ընդունվել 

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ, որը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ։ «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը կրում է «Արեւմտյան ադրբեջանի՝ պատմական Հայրենիք վերադարձի մասին հայտարարություն»։ Համաձայն հրապարակման, հայտարարությունն ընթերցել է այսպես կոչվապ «Արեւմտյան ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին։

Ադրբեջանական փաստաթղթի համաձայն, «ադրբեջանցիները դարերով են ապրել Հայաստանի տարածքում, ինչի մասին վկայում են քարտեզներն ու պատմական աղբյուրները»։ Ինչպես եւ կարելի էր սպասել, նման հայտարարությանը շարունակել է նաեւ այն, որ «ադրբեջանցիները փուլային տարբերակով ենթարկվել են էթնիկ զտման»։

Ուշագրավ է այն, որ Բաքուն նման հայտարարություն է ընդունում այն ժամանակ, երբ Հայաստանում ըստ էության փորձ է արվում Հայ ժողովրդի պատմության այսպես ասած «խմբագրում» իրականացնել, ինչն հատկապես արտահայտվում է 7-րդ դասարանի դպրոցական դասագրքի առումով առաջացած աղմուկով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image