Հասարակություն

Ջրափիի փոքրիկները գտան իրենց դասվարին

Ջրափիի փոքրիկները գտան իրենց դասվարին

Օրերս անդրադարձել էինք Շիրակի մարզի սահմանամերձ Ջրափի գյուղի առաջին դասարանցիների ֆլեշմոբին, ովքեր դասվար էին փնտրում իրենց համար: Դպրոցը դեռ ամիսներ առաջ էր դասվար փնտրում, անգամ առաջին դասարանցի 5 փոքրիկները ֆեյսբուքում ֆլեշմոբ էին կազմակերպել, պաստառ պատրաստել՝ նշելով, թե փնտրում են դասվար, բայց այդպես էլ առաջին դասարան հաճախեցին առանց ուսուցչի : Համայնքում համապատասխան կրթություն ստացող կամ ստացած բնակիչ չկա, հեռավոր համայնքների մանկավարժներին էլ սահմանամերձ Ջրափին չի ձգում, որպես ճանապարհածախս մարզպետարանը ընդամենը օրական 1000 դրամ է հավելյալ հատկացնում ուսուցչի աշխատավարձին, ինչը բավարար չէ, քանի որ մարզկենտրոնից Ջրափի հասարակական տրանսպորտ չի գործում:

Այսօր դպրոցից տեղեկացանք, որ փոքրիկները վերջապես գտել են իրենց դասվարին, Գյումրիից Ջրափի է մեկնել Շիրակի Պետական համալսարանի երիտասարդ շրջանավարտը, ում համար իհարկե ամեն օր մոտ 40կմ ճանապարհ գնալն այնքան էլ հեշտ չէ, բայց երիտասարդ աղջիկն համաձայնել է աշխատել այդ պայմաններով:

Հիշեցնենք, որ Ջրափիի դպրոցի տնօրենը դիմել էր ՇՊՀ-ին, որ մինչ դպրոցում մրցույթ կայանալը, դասվարի հարցում օգնեն իրենց:

Նշենք, որ դասվարի թափուր տեղի համար մրցույթը կկայանա սեպտեմբերի 18-ին, բայց  մինչ այս պահը այլ դիմումատուներ չկան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image