Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Հենդին։ Նա հայտնի էր դարձել «Ջումանջի» եւ «Թոփ Գան․ Մեւերիկ» կինոնկարներից։ Այս մասին հայտնում է Variety-ն։ 81-ամյա դերասանի սպանության մեջ կասկածվում է նրա 44-ամյա որդեգիր Մայքլ Գլեդխիլը։ Վերջինս հարվածել է Հենդիի կրծքավանդակին, հետո զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդում ներկայացրել սպանության մասին։ 911-ի աշխատակցին էլ հայտարարել է, որ ինքը «Մարդու Որդին» է եւ սպանել է «մեղքերի մեջ թաղված մարդուն»; Հայտնի է, որ անձամբ է դուրս եկել ոստիկաններին դիմավորելու եւ խոստովանել կատարած հանցանքի մասին։ Գլեդխիլը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Ջեյմս Հենդին քառասուն տարի եղել է էկրաններին, տասնյակ հետաքրքիր ու հուզական կերպարներ է ստեղծել բազմաթիվ կինոնկարներում։Հանդես է եկել բազմաթիվ հայտնի կինոդերասանների հետ։ Թեեւ Հոլիվուդում նրան առաջին մեծության աստղ չեն համարել, սակայն միշտ դրական են խոսել նրա կերտած կերպարների մասին։