Կից ներկայացնում ենք այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան Ստեփանակերտից ճանապարհվում դեպի հերթափոխի վայր, ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում մեքենայի վրա, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:
Խորին ցավակցություն ենք հայտնում մեր զոհված բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնվում են Արցախում:
Արցախի Տեղեկատվական շտաբ
Մանրամասն՝ տեսանյութում: