Ռուսական Regnum լրատվական գործակալության սյունակագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակին և իրադարձությունների զարգացման հեռանկարներին: Հոդվածում նախ հիշեցվում է, որ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում անսպասելի առաջարկ է արել Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ինչը Ռուսաստանի Պետդումայի որոշ ներկայացուցիչներ դա ընդունել են լավատեսությամբ: Իրենց հերթին, Բաքվի որոշ փորձագետներ համոզված են, որ «Փաշինյանը հանդիպում է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից և հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքը՝ տարածաշրջանային հաղորդակցություններն բացելու համար»:
«Բայց և՛ առաջին, և՛ երկրորդ դատողությունները պարունակում են իրավիճակի կեղծման տարրեր: Փաստն այն է, որ Փաշինյանն իր առաջարկը ամրագրեց մի շարք կարևոր պայմաններով. հայկական կողմը կոնկրետ առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և առաջարկում միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկում` հիշեցնելով, որ ավելի վաղ առաջարկվել էր այս դերում հանդես գալ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Եվ միայն երրորդ տեղում էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու հարցը` տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Եթե այն առաջին տեղում լիներ, ապա Ալիևը, անշուշտ, արագ կարձագանքեր Փաշինյանի քայլին: Բայց նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետի գործողությունները լուրջ ինտրիգի տարրեր են պարունակում: Եկեք նշենք դրա հիմնական բաղադրիչները», - գրել է Տարասովը։
Ըստ նրա՝ առաջին․ Փաշինյանն Ադրբեջանի նախագահի հետ իր անձնական հանդիպման նախապատրաստումը դնում է Մինսկի խմբի ուսերին: Այսպիսով, ձգտում է ստեղծել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով սահմանվածին զուգահեռ երկրորդ բանակցային հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որոշակի հանգամանքներում, կարող է ճնշել առաջինին կամ չեզոքացնել նրա աշխատանքը:
«Երկրորդ. Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ԼՂ հակամարտությունն ավարտված չեն համարում և կոչ են անում հակամարտող կողմերին` «հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո` հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»: Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին է: Բաքուն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այլևս քննարկման ենթակա չէ, քանի որ այն «Ադրբեջանի մաս է»: Երևանը սրա հետ համաձայն չէ: Միևնույն ժամանակ, Մոսկվան այս խնդրի լուծումը չի համարում գերակա նշանակություն կոնկրետ պայմաններում, ինչը կարող է ճգնաժամային իրավիճակ ստեղծել Մինսկի խմբի ներսում: Բայց Ռուսաստանը տանում են մի իրավիճակի, երբ այն ստիպված է լինելու ընտրություն կատարել, և դժվար է ասել, թե այս անգամ որ կողմն է ընտրելու՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն»,-գրում է Տարասովը։
Ըստ Ստանիսլավ Տարասովի արձանագրման՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ռազմական առումով շատ ավելի թույլ և փորձում է օգտագործել իրավիճակը՝ սահմանները բարենպաստ պայմաններով պահելու համար, դրանով իսկ լրջորեն բարելավելով իր ռազմավարական դիրքերն առճակատման հաջորդ փուլի դեպքում: Բաքուն բաց է թողել Երևանի նկատմամբ դիվանագիտական «փափուկ ուժ» կիրառելու հնարավորությունը, և այժմ նրան առաջարկվում է վերադառնալ բովանդակային բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որտեղ Ռուսաստանի դերը դեռ որոշված չէ:
Ի վերջապես, Տարասովի կարծիքով՝ Ադրբեջանը դեմ կլինի Մինսկի խմբի դիտորդական առաքելությանը, որի մասին խոսում է Փաշինյանը, քանի որ դա նշանակում է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գործնական ներգրավում այդ գործընթացում:
Ռուսաստանցի վերլուծաբանը վերը նշվածի համատեքստում հիշեցրել է Փաշինյանի պատասխանն այն հարցին, թե որ ուղին կընտրի Հայաստանը՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք։ Հիշում ենք, որ ասաց, որ Երևանը կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր կողմերի հետ, և Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է բոլոր, մասնավորապես` տնտեսության և անվտանգության ոլորտում, իսկ ԵՄ-ի հետ Հայաստանը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ինչին հետևում է Տարասովի եզրահանգումը․ «Այսպիսով, Երևանը շարունակում է առաջ վազել բազմավեկտոր ձիու վրա` հավատալով, որ ինչ-որ մեկը դրա համար կրակից շագանակներ է հանելու: Փաստորեն, նա իր խաղը խաղում է` բանակցային գործընթացներում նախաձեռնությունը գրավելու արտաքին ցուցադրական ցանկությամբ: Դժվար թե դա դուր գա Կրեմլին: Հետևաբար, ներկայում Երևանի առաջարկներին որևէ արձագանք չկա:
Մոսկվան տագնապած է, որ անցյալ տարվա նոյեմբերին պաշտոնապես ավարտված պատերազմը դեռ շարունակվում է այլ տեսքով: Ռուսաստանը, որը հանդես է եկել որպես երկու երկրների միջև հրադադարի երաշխավոր, կարող է հայտնվել ծանր վիճակում»:
Հասարակություն
Ռուսներն ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանը արևմտյան նոր խաղ է սկսել, կամ՝ Երևանը շարունակում է վարգել բազմավեկտոր ձիու վրա
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
×
❮
❯