Քաղաքականություն

Ընտրություններից հետո ինչ են պատրաստվում անել

Ընտրություններից հետո ինչ են պատրաստվում անել

Խորհրդարանական ընտրություններից հետո «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը պատրաստվում է շարունակել իր աշխատանքը՝ ընդլայնելով գործունեությունը Հայաստանի տարբեր համայնքներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախաձեռնության անդամ Արմեն Գալստյանը։

Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը վստահություն ցուցաբերած քաղաքացիներին, ինչպես նաև թիմակիցներին և «Շանթ» դաշինքի ղեկավարությանը՝ նախընտրական շրջանում արդյունավետ համագործակցության համար։

Հետընտրական գործընթացներին անդրադառնալով՝ նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ հունիսի 8-ին իրենք պաշտոնապես հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը վիճարկել է Երևանի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները և վերահաշվարկի պահանջով դիմումներ է ներկայացրել նաև մարզերի մի շարք տեղամասերի վերաբերյալ։

Դրմեյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում են դիմել նաև Սահմանադրական դատարան։

Նրա գնահատմամբ՝ հրապարակված ընտրական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամարտահայտությունը։ Նա պնդել է, որ նախընտրական ողջ ժամանակահատվածում ընտրողների նկատմամբ կիրառվել են տարբեր ազդեցության մեխանիզմներ, ինչի հետևանքով, ըստ իրենց, խաթարվել է ընտրողների ազատ ընտրության հնարավորությունը։

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչների համոզմամբ՝ ընտրական գործընթացը չի համապատասխանել ազատ և հավասար ընտրությունների սկզբունքներին, ինչի պատճառով էլ իրենք շարունակում են վիճարկել արդյունքների օրինականությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image