Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 17.00-ին գործակարգավարական նիստ է հրավիրել, որին կմասնակցեն քաղաքապետարանի բոլոր վարչությունների ղեկավարները, Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:
Նշենք, որ երեկ «Հրապարակ»-ը առաջինը գրեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը։
Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա: