«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Լուսացրինք ճանապարհին` հանուն հայրենիքի»։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:
Մանրամասն՝ տեսանյութում