Քաղաքականություն

«Հրապարակ». Ալավերդու քաղաքապետին իմպիչմենթ են հայտնել

«Հրապարակ». Ալավերդու քաղաքապետին իմպիչմենթ են հայտնել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում կրած պարտության հետ եւ որտեղ կարողանում է` ընտրություններից հետո է խլում տեղական իշխանությունը, որտեղ չի կարողանում` հաջորդ փուլերում է սկսում խլելուն ուղղված գործողություններ իրականացնել եւ գործեր «սարքել» ընտրված համայնքապետերի դեմ:

Լոռու մարզի Ալավերդի համայնքում պարտությունը եւս ՔՊ-ն չի մարսում եւ ՏԻՄ ընտրություններից հետո տեւական ժամանակ է՝ ամեն միջոց գործադրում է՝ իշխանությունը զավթելու համար։

Հիշեցնենք․ անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե առաջիկա 5 տարիներին ով կղեկավարի Ալավերդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք ավագանիում 13-ական մանդատ էին ստացել, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։ Իշխանության թեկնածուն այս համայնքում պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով ընտրությունից հետո ինքնաբացարկ ներկայացրեց` պահելով ԱԺ մանդատը։
Անցած ամիսներին մենք ականատես եղանք, թե ինչպես էր իշխանությունը՝ իր պատգամավորներով, մարզպետով, լրատվամիջոցներով, արշավ իրականացնում Թամազյանի դեմ՝ փորձելով նրանից կերտել թալանչիի ու բյուջեն մսխողի հրեշավոր կերպար։ Տարբեր ստուգումներ ուղարկվեցին համայնքապետարան, բայց իշխանությունը, թերեւս, հասկանալով, որ չի կարողանում շինծու գործ կարել ընդդիմադիր քաղաքապետի դեմ, որոշել է համայնքապետի պաշտոնի համար մղվող պատերազմում ռազմավարությունն ու մարտավարությունը փոխել։

Մեր տեղեկություններով, հաջողել են մարդագողություն անել՝ իրենց սիրած ոճով, եւ «Ապրելու երկրի» ավագանիներից մեկին՝ մասնագիտությամբ բժիշկ Սիմոն Զախարովին, բերել են իրենց դաշտ՝ պաշտոնի խոստման դիմաց: Ու դրանից հետո անցել են քաղաքապետի իմպիչմենթի գործընթաց սկսելու նախապատրաստություններին: Եթե կարողանան այդ մեկ մանդատը զավթել, ապա առավելություն կստանան եւ կզավթեն նաեւ Ալավերդին` ընտրությունից 1 տարի անց։ Զախարովին, ըստ որոշ տեղեկությունների, խոստացել են նշանակել Ալավերդու հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնին:

Հիշեցնենք, որ օրենքը թույլ չի տալիս ընտրվելուց հետո ուղիղ մեկ տարի իմպիչմենթի գործընթաց իրականացնել, ինչպես նաեւ օրենքն ասում է, որ ցանկացած պահի իմպիչմենթի գործընթաց իրականացնելուց հետո եւս մեկ տարի որեւէ ուժ չի կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ է եկել․ իշխանականների դավադիր ծրագրի մասին նախապես իմանալով՝ ընդդիմությունը մեկ քայլ առաջ է ընկել՝ իմպիչմենթի ֆիկտիվ գործընթաց նախաձեռնելով Արկադի Թամազյանի դեմ։ Խնդիրն այն է, որ այս պահին ՔՊ-ական ավագանու անդամներից մի կին Հայաստանում չէ, օգտվելով վերջինիս բացակայությունից ու օրենքի հնարավորությունից, Ալավերդու «ընդդիմադիր» իշխանությունը որոշել է եւս մեկ տարվա «անվտանգության բարձիկ» ստանալ, ապահովագրել իրենց քաղաքապետին հրաժարական պարտադրելու իմպիչմենթի գործընթացից։ Երկուշաբթի օրը մեկնարկել է գործընթացը, ԱԵ ավագանու խմբակցությունն իմպիչմենթի նախագիծ է ներկայացրել` պահպանելով օրենքի պահանջը: Նախագծում նշվել է, թե ումով են ուզում փոխարինել Թամազյանին․ համայնքապետի թեկնածուն ԱԵ ավագանու անդամ Անահիտ Բադալյանն է։

Երեկ, երեկոյան մինչև ժամը 22։00-ն խմբակցություններն իրավունք ունեին ներկայացնելու իրենց թեկնածուին, սակայն ոչ մի թեկնածու չի առաջադրվել։ Վաղը՝ ժամը 10։00-ին տեղի կունանա իմպիչմենթի նիստը։ Եթե օրենքի ուժով գումարված նիստում Արկադի Թամազյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացը տապալվի, նա կշարունակի պաշտոնավարել որպես համայնքապետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image