84 տարեկանում կյանքից հեռացել է լատվիացի կինոդերասան Պաուլ Բուտկևիչը, որը խաղացել է «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում: Այս մասին հայտնում է Լատվիայի կինեմատոգրաֆիստների միությունը՝ հղում անելով արտիստի հարազատներին։
Հանդիսատեսին Բուտկևիչը հայտնի է հռչակավոր խորհրդային ֆիլմում Շտիրլիցի կապավորի դերով։
Դերասանը սկսել է նկարահանվել կինոյում 1960 թվականին։ Նրա հաշվին կա ավելի քան 150 կինոաշխատանք, որոնց թվում են ԽՍՀՄ-ում հանրահայտ «Գարդեմարիննե՛ր, առաջ», «Պետական սահման» և «Հոգով ուժեղները» ֆիլմերը։