CNN-ը և Bloombergը, հղում անելով ԱՄՆ դիպկորպուսին, հաղորդել են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ղեկավարությունից ստացել են հրահանգ՝ սկսել ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը, այն պարագայում, եթե «Թալիբան» շարժումը գրավի Քաբուլը։ Անձնակազմին ցուցված է ոչնչացնել կոնֆիդենցիալ նշանակության փաստաթղթերը, ինչպես նաև՝ այն առարկաները, որոնք «կարող են գործածվել ոչ ըստ նշանակության՝ քարոզչական նպատակներով»։
Դրանք են՝ ամերիկյան դրոշ, զինանշան, դեսպանատան և ամերիկյան այլ գերատեսչական մարմինների լոգոտիպերը։ Այս մասին էլ հաղորդել է «Դոժդ» հեռուստաալիքը։ Պետդեպի ներկայացուցիչը CNN-ի հետ զրույցում շեշտել է, որ փաստաթղթերի ոչնչացումը ստանդարտ ընթացակարգ է՝ նվազագույնի հասցնելու ԱՄՆ ներկայացուցիչների ներկայության հետքերն այդ երկրում։ Բացի այդ, ԱՄՆ վարչակարգը դիտարկում է դեսպանատունը Քաբուլի օդանավակայան տեղափոխելու հնարավորությունը՝ անվտանգության նկատառումներով։
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին էլ ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է․ թեև ռազմական գերատեսչությունում չեն կարծում, որ Քաբուլին անմիջական վտանգ է սպառնում, բայց կա ենթադրություն, որ թալիբներն առաջիկա օրերին կփորձեն այն մեկուսացնել։ «Թալիբան»-ի կողմից աֆղանական մայրաքաղաքը գրոհելուն հընթացս Նորվեգիան և Դանիան որոշել են փակել Քաբուլում իրենց ներկայացուցչությունները, իսկ Գերմանիան՝ նվազեցնել այնտեղ գործող դիվանագիտական իր առաքելության աշխատակիցների թիվը՝ հասցնելով այն «բացարձակ մինիմումի»։ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը նվազեցնելու մասին ավելի վաղ խոսել էին նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Իսկ ՌԴ-ն դեսպանատան տարհանման կամ փակման ծրագրեր չունի։
Հասարակություն
Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը սկսել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯