Հասարակություն

Թուլացեք ու հաճույք ստացեք․ ֆեյսբուքի արձագանքը՝ Նազելի Բաղդասարյանի մարզպետ նշանակվելու մասին

Թուլացեք ու հաճույք ստացեք․ ֆեյսբուքի արձագանքը՝ Նազելի Բաղդասարյանի մարզպետ նշանակվելու մասին

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մանդատը վայր դրեց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նա մանդատը վայր է դրել, քանի որ եկող շաբաթ նշանակվելու է Շիրակի մարզպետ:

Իշխանությունն այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ իշխող կուսակցությունը պարտվեց նախկին քաղաքապետի կուսակցությանը։

 Նազելի Բաղդասարյանի՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը ոչ միայն Գյումրիում, այլև ֆեյսբուքում է տարատեսակ քննարկումների առիթ դարձել։ Պարզվում է՝ իշխանության այդ որոշումը այդքան էլ գյումրեցիների սրտով չէ։ Բնիկ գյումրեցի, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«88-ից սկսած Շիրակի մարզը փորձադաշտ է, մի զարմացեք, թուլացեք ու հաճույք ստացեք» ։

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ստեղծված   «Թասիբով» դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանն էլ  կոլորիտային գյումրեցի, մշակույթի վաստակավոր գործիչ, հանգուցյալ Հասմիկ Կիրակոսյանին է հիշել․

«Քուրը մարզպետ՝ ախպերը քաղաքապետ։ Ողորմի քեզի Կիրակոսյան Հասմիկ, լավ խոսք ուներ էս մասով» ։

Քաղաքական գործիչ Արսեն Բաբայանը կարծում է, որ ՔՊ-ն այսկերպ պատժում է Շիրակի մարզը։ Արձագանքները բազմաթիվ են նաև սովորական օգտատերերի կողմից, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image