Հասարակություն

Ռուսների հետ բանակցություննե՞ր, թե՞ կործանարար աղետ

Ռուսների հետ բանակցություննե՞ր, թե՞ կործանարար աղետ

Asia Times-ը գրում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Վիլյամ Բյորնսը մեկնել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ շտապ գաղտնի բանակցություններ վարելու, քանի որ ուկրաինական իշխանությունները գտնվում են աղետի եզրին։ Ըստ պարբերականի, Բյորնսը հետեւյալ ընտրությունն է դնելու Զելենսկու առջեւ՝ կամ բանակցություններ Ռուսաստանի հետ, կամ՝ կործանում եւ աղետ։ Ըստ պարբերականի, ռուս-ուկրաինական ճակատում ուկրաինական բանակը չափազանց շատ կորուստներ է կրում։

Բանը հասել է նրան, որ Արեւմուտքի ղեկավարների առաջ հարցը ձեւակերպվել է այսպես՝ եթե Կիեւը ռուսների հետ չբանակցի, ապա կարող է եւ ուկրաինական պետականության լինելիության հարցը դրվել։ Հատկապես, որ Զելենսկու վարչակարգը նաեւ ամենամոտ ապագայում կարող է ներքին ընդվզումների հետ բախվել։ Պարբերականը, վկայակոչելով ուկրաինական ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին, նշել է, որ Կիեւը այս պատերազմում չափազանց շատ սխալներ է գործել, որոնցից ամենից ակներեւը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներն էին, ներառյալ նաեւ՝ Կրեմլի վրա անօդաչուներ ուղարկելը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image