Մեր տեղեկություններով` Երեւանի 4/22 ընտրատեղամասում, որը գտնվում է Կոմիտասում, սկանդալ է եղել, մասնավորապես` ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ եւ տեսել, թե ինչպես են առանձին իրար վրա շարված քվեաթերթիկները։
Ընտրողը բարձրաձայնել է դրա մասին, որից հետո հանձնաժողովի նախագահը պատռել է քվեախցիկում դրված 3-րդ համարի քվեաթերթիկները։
Նշենք, որ 3-րդ համարը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։