Այլ

Ե՞րբ է սկսվելու քեզնից ազատագրման գործընթացը. հանրությունը սպասում է

Ե՞րբ է սկսվելու քեզնից ազատագրման գործընթացը. հանրությունը սպասում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է  Մայր Աթոռի և իր հոգևոր կյանքում նորոգման գործընթացների մասին, սակայն հանրության իրական սպասելիքը այլ է. նրանք չեն ուզում մասնակցել որևէ հոգևոր վերականգնման, հանրային հավաքների կամ պատարագների, այլ սպասում են կոնկրետ՝ քաղաքական ազատագրման քայլերին՝ իրենից՝ Փաշինյանից։

«Պիտի նայեք, պիտի նայեք և պիտի չտեսնեք» խոսքով Փաշինյանը փորձում է իրական գործողությունները փոխարինել զուտ խոսակցություններով։ Սակայն հանրությունը չի ցանկանում «տեսնել» հոգևոր նորոգում. նրանք ուզում են տեսնել գործողություններ, որոնք ավարտվելու են մեկ նպատակով՝ վերջ դնել նրա կառավարմանն ու վերջապես ազատվել նրանից։

Ավելին, այսպես կոչված «հոգևոր նորոգման» և «մեղքերի թողության» հայտարարությունները, որտեղ վարչապետը ընդգծում է, որ ինքն ունի ավելի շատ մեղքեր, ոչ միայն չեն հանգստացնում մարդկանց, այլ ընդհակառակը՝ ընդգծում են, որ պատասխանատվության բեռը կրում է նա՝ և հենց նա պետք է կանգնի դրա հետևանքների առջև։

Հանրությունը սպասում է մի գործընթացի, որը սկսվի անմիջապես, չձգձգվի և ոչ թե  «կտեսնենք» կամ «ընթացքի մեջ է» ձևակերպումներով։ Նրանք սպասում են տեսանելի, անշեղ և անկասելի քայլերի՝ Փաշինյանից ազատագրման գործընթացի, և ուզում են իմանալ՝ ե՞րբ այն, վերջապես,  կսկսվի ու կավարտվի՝  իր նպատակին հասնելով։
Ամենակարևորը՝ Փաշինյանից ազատագրման հասարակության համար ամենահեշտ և խաղաղ ձևը նրա հրաժարականն է։ Սա թույլ կտա նվազագույն դիմադրությամբ, առանց բախումների, ապահովել քաղաքական հանգստություն և ժողովրդին տալ երկար սպասված ազատություն՝ ընդամենը մի պարզ, բայց վճռական քայլով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image