Մշակույթ

Որտե՞ղ է ավարտվում պատմական ճշմարտությունը

Որտե՞ղ է ավարտվում պատմական ճշմարտությունը

Էլիզաբեթ Կոստովայի՝ 2005 թվականին հրատարակված «Պատմաբանը» վեպը չարդարացրեց նրա ստեղծագործություններին սպասողների ակնկալիքները։ Գրական աշխարհը սպասում էր, որ Դրակուլայի թեմայով հերթական վարիացիան կդրվի ընթերցողի սեղանին։ Սակայն ստացվեց բացարձակապես այլ մասշտաբի գործ։ Ի դեպ, վեպի վրա Կոստովան աշխատել էր ոչ պակաս, քան տասը տարի, եւ արդյունքում ստացվել է անսովոր պատմական թրիլլեր։

Դա գիրք է, որն ընթերցողին ստիպում է մտորել պատմական հիշողության, գիտնականի բարեխղճության եւ պատասխանատվության, ինչպես նաեւ՝ ներկայի մեջ անցյալի միջամտության մասին, եւ, թերեւս, բովանդակային խորքն է, որ ապահովում է, որպեսզի նույնիսկ քսան տարի անց «Պատմաբանը» շարունակի գրավել ընթերցասեր հանրությանը։ Վեպը միավորում է ակադեմիական ու ճամփորդական արձակը, դետեկտիվն ու ընտանեկան ասքը։ Կան նաեւ փիլիսոփայական մտորումներ։ Ու այս ամենը Դրակուլայի մասին առասպելը դարձնում է մարդկային պատմության մի ամբողջական մետաֆորա։

Վամպիրիզմը վեպում առանցքային թեման չէ, իսկ Դրակուլան, հրեշ լինելուց բացի, նաեւ որպես պատմական չարիք է ներկայացվում։ Վեպը մի տեսակ դառնում է ինտելեկտուալ հետաքննություն, որտեղ հին փաստաթղթերի որոնումները պակաս վտանգավոր չեն, քան գերբնական ուժերի հետ հանդիպումը։ Կոստովան անդրադառնում է Վլադ 3-րդ Ցեպեշի պատմական կերպարին եւ շարադրանքի ընթացքում աստիճանաբար ջնջում է վավերագրության եւ գեղարվեստական հորինվածքի միջեւ տարբերությունը։ Դա էլ հենց ընթերցողին ստիպում է մտորել՝ իսկ որտե՞ղ է ավարտվում արխիվային ճշմարտությունը, ու սկսվում գրական երեւակայությունը։ Վեպի համար արժեքավոր է նաեւ այն, որ հիանալիորեն օգտագործված են հին ժամանակների նամակները, օրագրերը, քարտեզներն ու գիտական գրականությունը, գրադարանային մատենագիտությունը։ Ընթերցելիս գալիս է մի պահ, որ ընթերցողին թվում է, թե ինքը մասնակիցն է իրական պատմական հետազոտության։ Կոստովայի համար պատմությունը երբեք անվտանգ դիսցիպլինար գիտություն չէ։ Անցյալի ցանկացած հետազոտություն նրա համար դառնում է վտանգավոր հետաքննություն, որտեղ կարող ես առերեսվել դավադրությունների հետ, նույնիսկ՝ դառնալ որոշակի ուժերի թիրախ։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image