Որոշել էի չանդրադառնալ այս թեմային, բայց տեսնում եմ, որ այն ձնագնդի նման գլորվելով մեծանում է։ Ի վերջո ձնագունդը ինչքան էլ մեծանա, միևնույն է հալոցքի ժամանակ ունի։ Խոսքս ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի «Շարժումը դատապարտված է հաջողության» արտահայտության մասին է, որը «տախտակ» մեկնաբանության պարագայում կարելի է ասել, որ դատապարտվածը միայն ձախողում է նշանակում ։ Ու քանի որ Լիլիթը բանասիրական կրթություն ունի, առավել ևս բանասիրական գիտությունների թեկնածու է, իր «Շարժումը դատապարտված է հաջողության» արտահայտության համար հայտնվել է ոմն «լեզվագետների» խմբի թիրախի տակ։ Ես լեզվական տեսանկյունից չեմ բացատրելու, որ «դատապարտվել» չեզոք բայը փոխաբերական իմաստով նշանակում է «անխուսափելի՝ որոշակի վախճանի, վերջի մատնված լինել»:
Չեմ բացատրելու, որովհետև խավ կա, որի «տախտակ» , քարացած մտածողությունը հնարավոր չէ կոտրել։ Պարզապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2018 թվականի մարտի նախագահական ընտրությունների հանրահավաքի հայտարարությունն եմ բառացի մեջբերում․ «Շնորհակալություն, որ կա այսպիսի հզոր բազմամիլիոնանոց թիմ։ Մեզ հաջողությունն է սպասում։ Այո՛։ Շատ կարևոր է այս միասնությունը պահպանելը։ «Շնորհակալություն, որ կա այսպիսի հզոր բազմամիլիոնանոց թիմ։ Մեզ հաջողությունն է սպասում։ Այո՛։ Շատ կարևոր է այս միասնությունը պահպանելը։ Մենք դատապարտված ենք հաջողության, այդպե՞ս է։ Միասին ձեռնամուխ կլինենք մեծ, լայնամասշտաբ աշխատանքի հանուն Ռուսաստանի»։ Բազմամիլիոն հավաքը կրկնել է՝ «Մենք դատապարտված ենք հաջողության, այո՛»։ Պուտինի «Մենք դատապարտված ենք հաջողության» արտահայտությունը տարվա լավագույն թևավոր խոսքն է դարձել։ Դա նշանակում էր, որ մենք այլ ելք չունենք։ Հայաստանում նույն վիճակն է՝ այլ ելք չկա։ Դատապարտված ենք հաջողության, որովհետև լինելիության այլ ելք չկա։ Կարծում եմ դրանով կփակվի թեման և հիմա էլ Պուտինին չեք ասի, որ սխալ արտահայտություն է արել, որ քիմիկ է․․․Կամ նոր մեղադրանք չեք հնչեցնի՝ ի՞նչ կապ կա Պուտինի ու Լիլիթ Գալստյանի մեջ․․․