Այլ

ՄԱԿ-ի ԱԽ-ն կրկին հետաձգել է Գազայի հարցով քվեարկությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն կրկին հետաձգել է Գազայի հարցով քվեարկությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հետաձգել է արաբական երկրների կողմից պատրաստված բանաձեւի նախագծի քվեարկությունը, որն ուղղված է Գազայի հատվածին օգնության առաքման հետ կապված իրավիճակի բարելավմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։

Քվեարկությունը նախատեսված էր դեկտեմբերի 18-ին, սակայն այն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։ 
Հերթական նիստը նախատեսված է դեկտեմբերի 20-ին։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը դեկտեմբերի 19-ին ասել է, որ իր երկիրը կառուցողական խորհրդակցություններ է անցկացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ և լուծում է փաստաթղթի տեքստի հետ կապված մնացած հարցերը։

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի համահեղինակած նախագիծը բաղկացած է 16 կետից և կոչված է բարելավելու Գազայի հատված մարդասիրական օգնության հոսքի պայմանները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image