ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հետաձգել է արաբական երկրների կողմից պատրաստված բանաձեւի նախագծի քվեարկությունը, որն ուղղված է Գազայի հատվածին օգնության առաքման հետ կապված իրավիճակի բարելավմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
Քվեարկությունը նախատեսված էր դեկտեմբերի 18-ին, սակայն այն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։
Հերթական նիստը նախատեսված է դեկտեմբերի 20-ին։
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը դեկտեմբերի 19-ին ասել է, որ իր երկիրը կառուցողական խորհրդակցություններ է անցկացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ և լուծում է փաստաթղթի տեքստի հետ կապված մնացած հարցերը։
Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի համահեղինակած նախագիծը բաղկացած է 16 կետից և կոչված է բարելավելու Գազայի հատված մարդասիրական օգնության հոսքի պայմանները: