Այլ

Բրիտանացիները պղնձի արդյունահանում են սկսել օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրում

Բրիտանացիները պղնձի արդյունահանում են սկսել օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրում

Բրիտանական Anglo Asian Mining Plc. (AAM) ընկերությունը, որը արդյունահանում է ոսկի, արծաթ և պղինձ Ադրբեջանի ներկայիս տարածքում, սկսել է առաջին հանքաքարի արտադրությունը օկուպացված Արցախում գտնվող Դեմիրլիի /իրականում Կաշենի/ պղնձի հանքում։

Այս մասին հաղորդում է APA-Economics-ը՝ հղում անելով ընկերությանը։

«Anglo Asian Mining plc-ն հայտարարում է Դեմիրլիի պղնձի հանքի շահագործման հանձնման և առաջին արտադրության մեկնարկի մասին: Հանքավայրի շահագործման հանձնումը շարունակվում է, և նախատեսվում է, որ արտադրությունը կաճի մինչև այս տարվա վերջ», - ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունը կանխատեսում է, որ 2025 թվականին հանքավայրում կարտադրվի մոտ 4 հազար տոննա պղնձի խտանյութ։

Նշենք, որ Ադրբեջանի և բրիտանական ընկերության միջև PSA տիպի պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին և նախատեսում էր վեց հանքավայրերի զարգացում: Պայմանագրում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 51%, Anglo Asian Mining Plc.-ին՝ 49%: AAM-ը ներկայումս իրավունք ունի զարգացնելու ութ պայմանագրային տարածքներ Ադրբեջանում։

Հավելենք, որ «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում, ինչով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area), դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարեւանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը:

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image