Միջազգային

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղությանն ուղղված ներդրում․ Ալիև

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես կայուն խաղաղությանն ուղղված ներդրում․ Ալիև

Ադրբեջանը դիտարկում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը, որը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում՝ նրա 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք նաև շնորհակալ ենք Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Ձեր ներկայությամբ Վաշինգթոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ նախաստորագրված խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը խաղաղության կառուցման գործում ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image