Քաղաքականություն

Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից

Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից

ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։

Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։

90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ պարզապես հայեր են զոհվել։ Արմե՛ն, ո՞նց ես մարսել, շատ հե՞շտ էր, թե՞ ուղղակի թքած ունես։

Արցախի գլխին եկածի պայմաններում ո՞նց ես ապրում, շնչում, կյանքդ վայելում Արցախ հանձնածների շրջապատում, ուրախ-զվարթ ժամանակ անցկացնում Արցախին պատերազմ բերածների և ցեղասպանություն իրականացրածների կարկառուն ներկայացուցչի հետ։

Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի ոչնչացումը, հայրենակիցներիդ մահն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image