Այսօր Հայաստան է ժամանում ԵՄ երկրների ներկայացուցիչներից կազմված 100 հոգանոց դիտորդական խումբը։ Նրանց թվում են՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա և 15 գերմանացի ոստիկան։
Եվրոպացի դիտորդները կտեղակայվեն Ադրբեջանի հետ սահմանին հարող Հայաստանի տարածքներում։ Սա կլինի ԵՄ երկրորդ և ավելի մեծ մոնիտորինգային առաքելությունը։
Հիշեցնենք, որ 40 հոգուց բաղկացած առաջինը խումբը Հայաստանում էր հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը՝ Եվրոպական քաղաքական համայնքի հոկտեմբերի Պրահայի գագաթնաժողովի պայմանավորվածությունների արդյունքներով։
Երկրորդ առաքելությունն ուղարկելու որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել է 2023 թվականի հունվարի 23-ին։