Այլ

Երկրի բնակիչների կեսը՝ առանց հոսանքի․ Արգենտինայում աղետ է

Երկրի բնակիչների կեսը՝ առանց հոսանքի․ Արգենտինայում աղետ է

Ավելի քան 20 միլիոն մարդ Արգենտինայում մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է La Nacion թերթը։

Հրատարակության տվյալներով՝ արոտավայրերում 35 աստիճան տաքության ալիքի ֆոնին հրդեհ է բռնկվել, որն ազդել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վրա, ինչի պատճառով Ատուչա I ատոմակայանն անջատվել է ցանցից։

Մարտի 1-ի կեսգիշերին տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով առանց էլեկտրականության են մնացել մայրաքաղաք Բուենոս Այրեսի մեծ մասը և Արգենտինայի մի քանի նահանգներ։

Բացի այդ, միջադեպի պատճառով խափանվել է տրանսպորտի աշխատանքը, աշխատանքները դադարեցվել են արտադրական ձեռնարկությունները։ Խոշոր պատահարն ազդել է նաև ջրամատակարարման վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image