Միջազգային

Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում

Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայի ամբիոնից, պահանջել է, որ Մոսկվան դադարեցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելը։

Լիագումար նիստում ելույթ ունենալով՝ Զյուգանովը հայտարարել է, որ ինքը վրդովված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքներ», - ասել է նա։

Զյուգանովը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Զելենսկու համար հարթակ տրամադրելու համար։ «Հարց է առաջանում. ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ է Փաշինյանը հյուրընկալվում Մոսկվայում։ Ես պնդելու եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես է քվեարկվելու նրա օգտին, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում», - հայտարարել է գլխավոր կումունիստը։

Նա պնդել է, որ Հայաստանի վարչապետը «նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image