Միջազգային

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Դիմակավորված տղամարդիկ սկսել են միգրանտների դեմ ամենաիրական «որս»՝ Մեծ Բրիտանիայում։ Նրանք իրենց տրամադրության տակ ունեն հասցեացանկ, որտեղ նշված են այն հասցեները, ուր ապրում են օտարերկրացիները, գերազանցապես՝ միգրանտները։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Բելֆասթում հարյուրավոր սեւազգեստ տղամարդիկ այրել են տասնյակ տներ եւ ավտոմեքենաներ այդ հասցեացանկից։

Թե արդյոք այդ հասցեներում միայն միգրանտներ են բնակվել, թե դրանք նաեւ հանցախմբերի համար որպես «որջ» են ծառայել՝ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ազգային փոքրամասնություններին պատկանող ընտանիքները ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։ Ձեռնարկությունները թալանվել են եւ հրկիզվել։ Քսանյոթ մարդ մնացել է անտուն։ Նշենք, որ անկարգությունները սկսվել են հունիսի ութից հետո, երբ մի սուդանցի հարձակվել էր մի բրիտանացու վրա եւ փորձել գլխատել նրան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image