Այլ

Օրենքով արգելափակել են պոռնոգրաֆիկ կայքերը

Օրենքով արգելափակել են պոռնոգրաֆիկ կայքերը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, որով այդ երկրի տարածքում արգելվում է պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի Մամուլի ծառայությունը։ Օրենքը ընդունվել է այդ երկրի խորհրդարանի կողմից այս տարվա հունիսի 25-ին։ Օրենքի նպատակը հասարակության բարոյական արժեքների եւ անձի հոգեւոր եւ բարոյական նկարագրի պաշտպանությունն է։ Պոռնկագրական տարրեր պարունակող կայքերի բացահայտման դեպքում նախատեսված են տուգանքներ։ Միաժամանակ, ինտերնետ մատակարարող ընկերությունները պարտավոր են արգելափակել արգելանքի տակ հայտնված կայքերի հասանելիությունը Ղրղզստանի տարածքում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image