Քաղաքականություն

Արցախում ԱԽ նիստ է հրավիրվել․ կարևոր որոշում կկայացվի

Արցախում ԱԽ նիստ է հրավիրվել․ կարևոր որոշում կկայացվի

Մեր տեղեկություններով՝ այսօր՝ 11։00-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որին հրավիրված են խորհրդարանական ուժերը, նախկին նախագահները, ինչպես նաև վերջին օրերին ակտիվություն ցուցաբերած աշխարհազորայինների ղեկավար Կարեն Մաթևոսյանը։

Մենք տեղեկացանք, որ խորհրդարանական ուժերը և նախկին նախագահները հրաժարվել են մասնակցել նիստին։

Տեղեկություններ կան, որ քաղաքական վերնախավում որոշում ունեն մասնակի բավարարել Ադրբեջանի՝ Աղդամով հումանիտար բեռներ տեղափոխելու պահանջը, որի մասին ավելի ուշ մանրամասն կանդրադառնանք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image