Այլ

Սահմանադրությունը պարգևավճար չէ, որ թիվ գրես ու ստանաս․․․

Սահմանադրությունը պարգևավճար չէ, որ թիվ գրես ու ստանաս․․․

Ժողովուրդը մտածում էր, որ Սահմանադրությունը կփոխեն ընտրությունից հետո․ երբ կլինի «ժողովրդի թարմ մանդատ», «նոր լեգիտիմություն»։ Այնինչ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է․ «Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»։ Ուշադրություն դարձրեք՝  «մարտին պատրաստ կլինի տեքստը» ձևակերպումը հնչեցվում է հանգիստ ու կոշտ։ Հանգիստ՝ որովհետև ուզում է ցույց տալ՝ դեռ միայն տեքստ է, ոչ հանրաքվե։

Կոշտ՝ որովհետև ժամկետը հստակ է, ու հետքայլի տեղ գրեթե չի թողնվում։ Արդարադատության նախարարը նման շեշտադրմամբ փորձ է անում  ապաքաղաքականացնել մի բան, որը բնույթով խորապես քաղաքական է և սահմանադրական փոփոխությունը ներկայացնել որպես կառավարչական գործընթաց։ Կարծես Սահմանադրությունը Excel ֆայլ է, որը պետք է փակել մինչև հաշվետու ամիսը։ Բայց Սահմանադրությունը հաշվետվություն չէ․ դա հասարակական պայմանագիր է։ Իսկ պայմանագրերը սովորաբար չեն ստորագրվում այն մարդկանց բացակայությամբ, ում վերաբերում է։ Հատկանշական է նաև շտապողականությունը։ Եթե իշխանությունն իսկապես վստահ է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ են հանրային պահանջին, ապա ինչո՞ւ է շտապում տեքստը պատրաստել մինչ քաղաքական ցիկլի հաջորդ հանգրվանը։ Իսկ եթե շտապում է, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ ժամանակացույցով կամ ինչու՞ է շտապում։ Սա բառիս բուն իմաստով արտաքին ճնշման ընդունում է։ Արդարադատության նախարարին պիտի հիշեցնել, որ Սահմանադրությունը մարտին պատրաստվող «տեքստը» քաղաքական փաստաթուղթ չէ, որը նախ պետք է գոյություն ունենա, հետո միայն՝ բացատրվի։ Սահմանադրությունը պարգևավճարդ չէ, որ թիվ  գրես ու ստանաս․․․ Սահմանադրությունը փոխվում է ոչ թե տեքստով, այլ՝ հանրաքվեով, քաղաքական համաձայնությամբ կամ գոնե հանրային նվազագույն լեգիտիմությամբ
Դրանք մարտին հաստատ չեն լինելու։

Այսինքն՝ իշխանությունը հիմա փակում է «տեխնիկական» փուլը, բայց պահում է քաղաքական որոշումը՝ հետագայի համար։ Ճնշող կողմի համար երաշխիք, որ տեխնիկակական մասը պատրաստ է և ընտրություններին ապահովեք իմ հաղթանակը, որպեսզի մյուս մասն էլ անեմ։ Այս աղջիկը հենց այս հայտարարության համար է այնպիսի գումարներով պարգևատրվում, որ մի քանի միլիոն ավել կամ պակաս պարգևատրվելը նրա համար չնչին թվեր են․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image