Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը երեկ մերժվեց իշխող մեծամասնության կողմից: Այն 52 դեմ, 21 կողմ ձայն ստացավ։ Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել: Շատերի կարծիքով, Սարգսյանը ՔՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որեւէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը մերժել է Սարգսյանին եւ չի գրանցել պատգամավորության թեկնածու, իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը պատգամավորը մի քանի օր անց հերքեց։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում
Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր...
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահ...
«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-...
Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբ...
Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կեն...
«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայ...
×
❮
❯