Փաշինյանի ընտանեկան թերթը Հայոց բանակի օրը իր տաղավարում հարցազրույց է վարում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երկրապահ կամավորների միության հիմնադիր անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ։ Միանգամայն կանխատեսելի է, որ այդ «հարցազրույցի» նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ 2018-ից հետո տեղի ունեցած ազգային աղետի՝ խայտառակ պարտությունների, տարածքային հանձնումների ու Արցախի կորստի արդարացումը։
Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությանը ուրիշ ի՞նչ էր մնում անել, եթե ոչ սեփական ենթակայության տակ գտնվող պաշտոնյային հրավիրել տաղավար և նրա միջոցով մոլորեցնել հանրությանը, աղավաղել իրականությունը, նսեմացնել մեր հաղթանակները։
Մի քանի մեջբերումներ այն անձից, ով հրավիրված էր՝ մեր ռազմական անցյալը արժեզրկելու համար․
«Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք»,
«Այլևս զինվորի կյանքի գնով հարց չենք լուծելու»։
Լավ, ընդունենք՝ ասում է ճիշտ։ Ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք բանակը հաճախ սոված էր, տկլոր, թերի զինված։ Բայց հենց այդ բանակն էր, որ հաղթանակներ էր կերտում։ Հենց այդ զինվորն էր, որ արժանապատվությամբ պահում էր հայրենիքի սահմանները։
Ինչո՞ւ չեն խոսում այդ հաղթանակների մասին։
Ինչո՞ւ չեն բարձրացնում զինվորի ոգին, մարտունակությունը, հաղթողի հոգեբանությունը։
Ինչո՞ւ են խոսում «տկլոր զինվորի» մասին, բայց լռում այն փաստի մասին, որ այդ «տկլոր զինվորն» էր հաղթանակ բերողը։
Ամոթի ու պատասխանատվության վերջին կաթիլը կորցրած, մեր ազգի ոսկե գենոֆոնդը հազարավոր զոհերով ու հաշմանդամներով ոչնչացնելուց հետո, նրանք հանդգնում են հայտարարել․
«Այլևս զինվորի կյանքի գնով հարց չենք լուծելու»։
Եթե դուք երբևէ զինվորի կյանքի գնով հաղթանակ բերած լինեիք, կհասկանայիք, որ զինվորի կյանքը արժևորվում է հենց այն ժամանակ, երբ նրա զոհողությունը արդյունք է տալիս, երբ նա կռվում է ոչ թե ապարդյուն, այլ հաղթանակի համար։
Դուք զինվորի կյանքով հարց չլուծեցիք։
Դուք հարց չլուծեցիք ընդհանրապես։
Դուք Հայոց բանակի վրա խայտառակ պարտության խարան դրեցիք։
Դրա դիմաց մենք ունեցանք՝
տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ և մինչ օրս չճշտված ողբերգական թվեր։
Ու հիմա շարքային քաղաքացին ինչպե՞ս չասի․
իրենք կերել են զինվորի հանդերձանքը, դուք՝ զինվորն եք կերել… առանց հարց լուծելու։
Խոսելու տեղ դուք չունեք։
Եվ ես անկեղծորեն զարմանում եմ՝ ինչ երեսով եք դուրս գալիս ու խոսում։
Պաշտո՞ն եք պահում։
Զինվորի կյանքի գնով հարց ե՞ք լուծում։
Թե պարզապես հերթական անգամ փորձում եք ծածկել ձեր ձախողումը՝ կեղծ բարոյախոսությամբ։
Ու քանի որ այս զրույցը պաշտոնյայինը չէ, այլ իշխանության թեզն է, նկարը՝ իրական տիրոջ դեմքով է։