2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո անհայտ մարդիկ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում, Գոշ գյուղ տանող խաչմերուկից ոչ հեռու, չգործող երկաթգծի բետոնե հենասյան վրա կարմիր ներկով գրել էին «Նիկոլաշեն»։ Թեեւ Իջեւան քաղաքը, որտեղ ծնվել է Նիկոլ Փաշինյանը, այդտեղից մոտ 15 կմ հեռու է, բայց գրողները հենց Փաշինյանի ծննդավայր Իջեւանն էին «անվանափոխել» նրա անունով։ Սակայն 2020թ․ աղետալի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո անհայտ անձինք այդ գրառումը ջնջեցին, նույն տեղում գրեցին՝ Հայաշեն։ Սույն գրառումը հիմա էլ կա` տեսանելի է միջպետական ճանապարհով անցնողներին։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ «Նիկոլաշեն»-ը ջնջել, Հայաշեն են դարձրել
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
×
❮
❯