Մինչ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են մերժել Ադրբեջանի՝ պետական մակարդակով ներկայացված պահանջը՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հետ կապված, Ադրբեջանում այսօր հերթական միջոցառումն է տեղի ունեցել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով։
Հայաստանի նկատմամբ տարածքային և զավթողական պահանջներ հետապնդող կառույցի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի նախագահ և Միլլի Մեջլիսի անդամ Ազիզ Ալեքբարլին նշել է, որ «փառատոնը մեծ նշանակություն ունի ազգային մշակույթի և հին ավանդույթների վերածննդի, ինչպես նաև Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգության ցուցադրման համար։ Նա նշել է, որ նման փառատոների աշխարհագրությունը կընդլայնվի, և դրանք պարբերաբար կանցկացվեն երկրի տարբեր շրջաններում»
Ահա Ալիևյան ռեժիմի շարունակական և սևեռուն հայատյաց ծրագրի հերթական կանգառներից մեկը, որի հայկական ներկայացուցիչները՝ այն է Հայաստանի իշխանությունները շարունակում են ոչ միայն չքմեղանալ ու խաբել ժողովրդին, թե նման օրակարգ չկա, այլև ցինիզմ ունենալ, որ այդ շահարկումները հրապարակ են նետում ընդդիմադիր ուժերը։