Ադրբեջանն ու Հորդանանը կողմ են Իրանի շուրջ հակամարտության լուծմանը բացառապես դիվանագիտական ճանապարհով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հակամարտություններն ու լարվածությունը, մտահոգության տեղիք են տալիս։
«Մենք ընդհանուր կարծիք հայտնեցինք ներկայիս իրավիճակում, մասնավորապես Իրանի շուրջ, կայունությունը պահպանելու և հակամարտությունը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության վերաբերյալ։ Երկու երկրներն էլ պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս համատեքստում», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։