«Հրապարակ»-ի թղթակիցը այսօր կառավարության շենքի առջեւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է ի վերջո կատարվում մեր երկրում, Փաշինյանն ասում է՝ խաղաղություն է լինելու, Արարատ Միրզոյանը ահազանգում է պատերազմի վտանգի մասին։
«Էսկալացիաների վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր, կամ այլ կերպ ասած՝ խաղաղության պայմանագիր չի կնքվել»,-նկատեց նա։
Հարցին, թե խաղաղության պայմանագիրը երաշխիք տալի՞ս է, որ պատերազմ չի լինի, փոխարտգործնախարարը պատասխանեց․ «Մենք կարծում ենք, որ դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։
Մանրամասն՝ տեսանյութում