Քաղաքականություն

Հորմուզի նեղուցը փակելը էներգետիկ ճգնաժամ կստեղծի. իրանցի գեներալը չի բացառել այդ հնարավորությունը 

Հորմուզի նեղուցը փակելը էներգետիկ ճգնաժամ կստեղծի. իրանցի գեներալը չի բացառել այդ հնարավորությունը 

ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից բրիգադի գեներալ Էսմայիլ Քովսարին հայտարարել է, թե
Հորմոզի նեղուցի փակելը միշտ էլ եղել է տարբերակներից մեկը, որը հնարավոր է։

Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը վճռականորեն նման որոշում կկայացնի և դրա հնարավորությունը դիտարկվում է։

Հորմուզի նեղուցը, որի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և մի փոքր մասը՝ Օմանին, էներգակիրների գազի ու նավթի մատակարարման հիմնական ճանապարհն է երրորդ երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին ու այն արգելափակելու որոշումը, եթե կայացվի, լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել։

Այս հնարավորությունը տեսականորեն բացառված չէ և այն Իրանի պաշտոնական դոկտրինում մշտապես հաշվի է առնվում։ 

«Նեղուցի եռյակ կղզիները` Մեծ Թոնբ, Փոքր Թոմբ Աբու Մուսան   ռազմավարական հույժ կարևոր նշանակություն ունեն։ Իրանը այնտեղ բազաներ ունի և ամբողջովին վերահսկում է երթևեկը նեղուցից և ցանկացած պահի կարող խոցել ցանկացած նավ կամ արգելել նրանց անցումը։

Նեղուցում խորությունը շատ ցածր է ու ընդամենը 3-5 նավ, եթե պայթեցվի ու դրանք սուզվեն, երթևեկությունը կդադարի։ Այս հնարավորությունը տեսականորեն կա, եւ երբ իրավիճակը սրվում է,  Իրանը մշտապես ակնարկում է, որ ցանկացած պահի կարող է դադարեցնել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով, ինչը աշխարհի մակարդակով էներգետիկ լուրջ ճգնաժամ կստեղծի, որովհետեւ նավթի գրեթե 60 տոկոսն այս նեղուցով է տեղափոխվում»,- մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Արամ Շահնազարյանը։

Նրա կարծիքով,  Իրանի կողմից դա կլինի ծայրահեղ քայլ։ «Չեմ կարծում, որ հասել է այն պահը, երբ Իրանը կարող է գնալ նման ծայրահեղ քայլի, մանավանդ, որ այնուամենայնիվ,  իրենք չեն ցանկանա, որ էսկալացիան սրանից ավելի սրվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image