«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը` պատասխանելով հարցին` արդյոք այս պահին արդեն հայտնի է, թե դաշինքն ինչ կազմով է գնալու Ազգային ժողով։
«Մանդատները կվերցնենք ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից»,- ասել է Խամոյանը։
9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, և քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը, ապա ցուցակի հերթական համարով պատգամավոր կդառնա Մեսրոպ Մանուկյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)։