Այլ

Սեփական ծնողների սպանության մեջ մեղադրվողի վիճակը կտրուկ վատացել է

Սեփական ծնողների սպանության մեջ մեղադրվողի վիճակը կտրուկ վատացել է

Ռեժիսոր Ռոբ Ռայների եւ նրա կնոջ սպանության մեջ մեղադրվող նրանց որդու՝ Նիք Ռայների վիճակը կտրուկ վատացել է։ Նա ներկայումս գտնվում է նախնական կալանքի մեկուսարանի հոգեբուժական բաժանմունքում՝ Twin Towers բանտում․ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ, Լոս-Անջելես։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 32-ամյա Նիքը փոխվել է արտաքնապես նույնիսկ՝ անճանաչելի կերպով։ Նա խիստ նիհարել է, աչքերը փոս ընկած են, մազերը համարյա ամբողջովին սափրած։ Կոգնիտիվ կարողությունները զգալիորեն նվազել են։ «Նա այլեւս ինքն իրեն նման չէ։ Խիստ նկատելի է հետընթացը։ Ոչ մեկը նրան չի ճանաչում այլեւս։ Ամբողջովին կտրված է իրականությունից։ Նույնիսկ փաստաբանների համար դժվար է նրա հետ հաղորդակցվելը»,- ասված է հոդվածում։

Հարազատները նրա համար անհանգստացած են։ Կա մտավախություն, որ այլեւս չի վերականգնվի հոգեկան առողջության մակարդակում։ Բացի այդ, մշտական սթրեսը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ սրտի վրա։ Նա ունի շիզոֆրենիա եւ արգելված է մյուս բանտարկյալների հետ շփումները։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image