Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը լուրջ մտահոգություն է հայտնել այն բանից կապակցությամբ, որ իրանցի 19-ամյա մարզիկ, ըմբշամարտի չեմպիոն Սալեհ Մոհամեդիի կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Այս մասին տեղեկանում ենք իրանական ընդդիմադիր մամուլում տեղ գտած հրապարակումներից։
Պետդեպից հայտարարել են, որ Իսլամական Հանրապետությունում հետապնդման են ենթարկվում բազմաթիվ երիտասարդներ եւ դա կարող է հարցականի տակ դնել երկրի ապագան։ ԱՄՆ-ն հորդորել է ազատ արձակել Մոհամեդիին եւ բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են մահապատժի՝ իրենց հիմնական իրավունքներն իրացնելու համար։