Այլ

Իլոն Մասկի սոցկայքում խափանումներ են եղել

Իլոն Մասկի սոցկայքում խափանումներ են եղել

X սոցկայքի օգտատերերը դժգոհել են, որ սոցկայքի աշխատանքում խափանումներ են եղել։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Առավել շատ բողոքներ ստացվել են Միացյալ Նահանգներից՝ 5 հազար։ Բողոքներ են եղել նաեւ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից։ Օգտատերերի մեծ մասը նշում են, որ խնդիր կա լրահոսի հետ կապված։ Նաեւ՝ խնդիրներ են լինում հավելվածի ընդհանուր աշխատանքի հետ կապված։ Հիշեցնենք, որ X-ը պատկանում է միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image