Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը ենթարկվել է սրտի վիրահատության։
Ըստ հաղորդագրությունների՝ արձակուրդի ընթացքում ֆուտբոլիստի ոտքում հայտնաբերվել է թրոմբ։ Դրան հաջորդած մանրակրկիտ բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկները բացահայտել են սրտի հետ կապված խնդիրներ, որոնք պահանջել են շտապ վիրաբուժական միջամտություն։
Վիրահատությունը տևել է մոտ երեք ժամ և ավարտվել է հաջողությամբ։ Ներկայումս Ռոբերտո Կառլոսի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այնուամենայնիվ, առաջիկա օրերին նա կմնա բժիշկների հսկողության ներքո՝ ամբողջական վերականգնումն ապահովելու համար։