Ժամանց

Կառլոսը սրտի վիրահատության  է ենթարկվել

Կառլոսը սրտի վիրահատության  է ենթարկվել

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի  լեգենդար նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը ենթարկվել է սրտի վիրահատության։

Ըստ հաղորդագրությունների՝ արձակուրդի ընթացքում ֆուտբոլիստի ոտքում հայտնաբերվել է թրոմբ։ Դրան հաջորդած մանրակրկիտ բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկները բացահայտել են սրտի հետ կապված խնդիրներ, որոնք պահանջել են շտապ վիրաբուժական միջամտություն։

Վիրահատությունը տևել է մոտ երեք ժամ և ավարտվել է հաջողությամբ։ Ներկայումս Ռոբերտո Կառլոսի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այնուամենայնիվ, առաջիկա օրերին նա կմնա բժիշկների հսկողության ներքո՝ ամբողջական վերականգնումն ապահովելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image