Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննան ռեկորդ է սահմանել բրիտանական երաժշտական չարթերում, դառնալով առաջին կին երգչուհին, ում երաժշտական ալբոմները գրավել են բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Այս մասին հայտնում է Official Charts Company ընկերությունը։
Նշենք, որ բրիտանական չարթերի պատմության մեջ անգերազանցելի է մնում ամերիկացի երգիչ Ֆրենկ Լեյնի I Believe բալլադը, որը 1953 թվականին բրիտանական չարթերում առաջին հորիզոնականներում էր մնացել 18 շաբաթ անընդհատ։