Մշակույթ

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Մարտի 14-18-ը Երեւանում եւ Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նպատակն է՝ վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ եւ խթանել ֆրանսիական եւ հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի եւ «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք եւ Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը եւ այլն: Նշենք, որ բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են հայերեն ենթագրերով։ Ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։ Միջոցառումների մուտքն ազատ է լինելու հանրության համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image