Քաղաքականություն

Չկենտրոնանալ քվեարկության արդյունքների վրա․ Կոչ ոչ իշխանական ուժերին

Չկենտրոնանալ քվեարկության արդյունքների վրա․ Կոչ ոչ իշխանական ուժերին

Չկենտրոնանալ քվեարկության արդյունքների վրա․ Կ Ո Չ ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

«ՕՐԻՆ-2026» գնահատելով հետընտրական իրողությունները և առաջնորդվելով երկրում իրավակարգի վերականգնման հրամայականով, դիմում է ընտրություններին մասնակցած բոլոր ոչ իշխանական քաղաքական

ուժերին՝ հետևյալ հորդորով ու գործողությունների առաջարկով.

1. Ընդլայնել իրավական պայքարի շրջանակը. Չկենտրոնանալ բացառապես քվեարկության օրվա տեղամասային ընտրախախտումների վրա, քանի որ դրանք միայն հետևանք են։

2. Շեշտադրել համակարգային անօրինականությունը. Մշտապես և հետևողականորեն արձանագրել, որ իշխող կուսակցությունն իր իրավական կարգավիճակով և նախընտրական շրջանում թույլ տված զանգվածային ենթադրյալ խախտումների բերումով, հավասար պայմաններում ընտրություններին մասնակցելու լեգիտիմ իրավունք չուներ։

3. Գործել միասնական և ներառական հարթակում. Իրական ընտրական արդյունքների համար մղվող պայքարում ժողովրդավարությանը նվիրված բոլոր մասնակիցները պետք է հանդես գան համատեղ՝ միաժամանակ փորձելով աշխատանքային և իրավական գործընթացների մեջ ներգրավել նաև ՔՊԿ-ին՝ նրանց փաստերի առաջ կանգնեցնելու նպատակով։

4. Ձևավորել միասնական միջազգային օրակարգ. Համատեղ պաշտոնական ուղերձ հղել այն պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, որոնք սեփական աշխարհաքաղաքական շահերը գերադասեցին ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքից, այդ թվում՝ հանդես գալով ժամանակավրեպ և շտապողական շնորհավորանքներով։

5. Չհրաժարվել պատգամավորական մանդատներից. Ստեղծված բարդ պայմաններում և «ժողովրդավարության» քողի տակ իրականացվող հարձակումների ներքո, անթույլատրելի է հրաժարվել խորհրդարանական լծակներից։ ՀՀ քաղաքացին, ով կանգնած է այդ մանդատների հետևում, համոզված ենք պահանջում է միաժամանակ օգտագործել ներպետական և միջազգային իրավական բոլոր հնարավոր նորմերը՝ Հայաստանում իրական ժողովրդավարության և, առաջին հերթին, օրինականության հաստատմանը հասնելու համար։

«ԱԺ 2026» ընտրությունների աննախադեպ ընտրախախտումներով և հայաստանցու արժանապատվությունը վիրավորող բոլոր ընտրախախտները պետք է պատասխանտվության ենթարկվեն հանուն իրական ժողովրդավարության։

«ՕՐԻՆ-2026»

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image