Մշակույթ

Առաջին ֆիլմ-ռոք օպերան՝ «Թափառում»

Առաջին ֆիլմ-ռոք օպերան՝ «Թափառում»
width=400Հունիսի 3-ից «Մոսկվա» կինոթատրոնում Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է Արամ Սուքիասյանի «Թափառում» գեղարվեստական ֆիլմ-ռոք օպերան, որն արված է համակարգչային եռաչափ գրաֆիկայով: Ֆիլմի սյուժեն ֆանտաստիկայի ժանրից է, բայց որի հիմքում առկա են քրիստոնեության, հոգու հավերժության, մարդկության գործած մեղքերի, Աստծո տվածից գոհանալու թեմաները:



Ինչպես նշեց ֆիլմի պրոդյուսեր, կոմպոզիտոր, լիբրետիստ եւ Գաբրիել Հրեշտակապետին մարմնավորած Արամ Սուքիասյանը, ֆիլմին չպետք է մոտենալ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի տրամաբանությունից, իրենց նպատակը լավ ֆիլմ ու նոր լեզվով օպերա անելն է եղել:



Ֆիլմի գլխավոր հերոսը Ջեյմս Արամյանն է, ով, վթարի ենթարկվելով, տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկները, տեսնելով Ջեյմսի մոտալուտ մահը, նրա ուղեղը պատվաստում են այլազգի մի հիվանդի, բայց Ջեյմսի հոգին չի ընդունվում երկնքում Գաբրիել Հրեշտակապետի եւ Միքայել զորապետի կողմից եւ հետ է ուղարկվում երկիր:



Զավեշտական տրագիկոմիկ տեսարանները հաջորդում են միմյանց, եւ նա մնում է երկնքի ու երկրի խաչմերուկում՝ դժգոհելով իր թափառական բախտից: Բեմադրող ռեժիսոր, դերասան Արշալույս Հարությունյանն էլ նշեց, որ իրենք նպատակ չեն ունեցել հայկական «Մատրիցա» նկարել կամ մրցել Հոլիվուդի հետ, եւ ֆիլմի վերջաբանն էլ ամերիկյան «հեփի էնդով» չի ավարտվում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image